mashroom

Սկիզբ...

Երբեմն, երբ հոգնում ես նույնիսկ ամենահարազատ մեղեդուց, երբ դադարում ես քթիտ տակ մռթմռթալ նույնիսկ ամենասիրած երգդ, կամա թե ակամա սկսում ես ունկնդրել նախկինում քեզ համար անհայտ լռության օրհներգի ամեն մի հնչյունը... Բայց գալիս է մի պահ, երբ չես կարող էլ լսել այն, որովհետև լռություն է սկսում լսել քեզ: Ու դու վերադառնում ես, ավելի ճիշտ քեզանից մի հին մասնիկ մնում է այնտեղ, իսկ նորը` վերածնված, գնում է հեռու, հեռու լռությունից: Ու ամեն ինչ ընկնում է իր նախկին հունի մեջ. կարծես ոչ մի տեղ էլ չես գնացել: Բայց կսկսես գտնել այդ անհայտ լռությունը քո սիրած մեղեդու կամ երգի մեջ. չէ որ լռությունը կատարելության արձագանքն է...
PI

Մանուշակագույն արջուկի մասին հեքիաթը

Լինոմ ա չի լինում մանուշակագույն արջուկ ա լինում։ Էս մանուշակագույն արջուկը շատ ա սիրում մանուշակագույն սնկեր ու այդ պատճառով էլ մանուշակագույն ա լինում։ Մի օր արջուկը սաղ անտառով սունկ ա ման գալիս ու չի գտնում։ Գնում ա ոզնիի մոտ ու ասում․
֊ Ինձ մանուշակագույն սունկ տուր, ես քեզ քսան հատ կաղին կտամ։
֊ Չէ, քեզ սունկ չեմ տամ, գնա, ֊ ասում ա ոզնին ու վռնդում արջուկին իրա բնից։
Հետո գալիս ես ձնեմարդերը, սպանում են ոզնիին, մսից խորոված սարքում, փշերից ճաշ, իսկ գլուխը կտրում կախում են տանը, ու որ շատ չխոսա բերանը նասկի են մտցնում։ Իսկ բոլոր սնկերը տալիս են արջուկին։
PI

XXX

Ամեն տարի այս օրը Հեմինգվեյի մեջբերում էի գրառում, բայց էս տարի չեմ գցի:
PI

Բաժանում (դրամա մեկ արարով)

ԱՐԱՐ 1
Հունաստան - Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի...
ԵՄ - Հունաստան, սթափվի՜ր, սա փոքր մայրցամաք ա։
Հունաստան - Եվրո գոլդմենսաքս եղիր, եվրո գոլդմենսաքս եղիր...
Ռեյխկանցլեր - Ես Անժելան եմ, Սարգսյան Մերկել Անժելան եմ...
Շերտավարագույր։