?

Log in

Սկիզբ...

Երբեմն, երբ հոգնում ես նույնիսկ ամենահարազատ մեղեդուց, երբ դադարում ես քթիտ տակ մռթմռթալ նույնիսկ ամենասիրած երգդ, կամա թե ակամա սկսում ես ունկնդրել նախկինում քեզ համար անհայտ լռության օրհներգի ամեն մի հնչյունը... Բայց գալիս է մի պահ, երբ չես կարող էլ լսել այն, որովհետև լռություն է սկսում լսել քեզ: Ու դու վերադառնում ես, ավելի ճիշտ քեզանից մի հին մասնիկ մնում է այնտեղ, իսկ նորը` վերածնված, գնում է հեռու, հեռու լռությունից: Ու ամեն ինչ ընկնում է իր նախկին հունի մեջ. կարծես ոչ մի տեղ էլ չես գնացել: Բայց կսկսես գտնել այդ անհայտ լռությունը քո սիրած մեղեդու կամ երգի մեջ. չէ որ լռությունը կատարելության արձագանքն է...

Պիտակներ:

Մի քիչ առաջ, երբ փոստում կոմունալներն էի մուծում, կողքիս երկու աղջիկըիսկ այն ինչ կգտնեք գրառման մեջ շատ հուզիչ էCollapse )

Oct. 14th, 2015

Օլիմպոսում ամենահիվանդոտը Վեներան էր։


Լավագույն միջոցն իմանալ, թե՝ կարող եք վստահել ինչ֊որ մեկին, դա իրեն վստահելն է։




ԱՐԱՐ 1
Հունաստան - Մենք ենք տերը մեր երկրի, մենք ենք տերը մեր երկրի...
ԵՄ - Հունաստան, սթափվի՜ր, սա փոքր մայրցամաք ա։
Հունաստան - Եվրո գոլդմենսաքս եղիր, եվրո գոլդմենսաքս եղիր...
Ռեյխկանցլեր - Ես Անժելան եմ, Սարգսյան Մերկել Անժելան եմ...
Շերտավարագույր։
Համբուրգ քաղաքում պատրաստված անկապ բրդուչը, իր ծագման շնորհիվ ստանում է համբուրգեր անվանումը։
  Եղբայրս եկավ, բա հեսա մյուս տարի եվրատեսիլը մեր մոտ է լինելու։ Ասեցի՝ արի գռազ գանք էն թրաշով եսիմով է հաղթելու։ Ու տենց երկու շիշ գարեջուր հաղթեցի։
  Երբ Փարիզում հարյուր հազարավոր մադրիկ փողոց էին դուրս եկել ընդդեմ միասեռ ամուսնությունների օրինականացմանը, ու միաժամանակ Կաննի կինոփարատոնում Ոսկե արմավենին տվեցին լեսբուհիների մասին մի ֆիլմի, Եվրոպայի ներկայիս էլիտան ասեց իր խոսքը։  Մի քիչ մեծամիտ կթավա, բայց ինձ համար ակնհայտ  էր, թե ով դատապարտված էր հաղթել էս եվրովիժննում։ Նաթինգ փերսնլ, ջասթ թեյ քրիեթինգ նյու եվրոպոիդ ։Ճ
Կամ պտի ապրես հանուն քո երազանքների, կամ ստիպված ես լիենելու ապրել հանուն՝ ուրիշիների։
IE եմ ինսթալ անում. առաջին ու հուսանք վերջին անգամ կյանքումս։

Պիտակներ:

Էն օրը Տիպուկի վանդակում ձու գտանք։ Ջեքսոն օկազալսյա ժենշինոյ։ Շերտավարագույր։
Գրողը տանի․ լյարդս մոռացել է ուրբաթն ինչ ա։

Պիտակներ:

 Բարլուս, քոմռադություն ջան, մեջներդ ծպտյալ կամ բացահայտ ֆեմինիստուհիներ կան, եթե հա մի բերան ձեն հանեք. պերֆերատորով գործ կա։ Քանի որ սա գաղափարական գործ է, գումար չեմ առաջարկում, լոկ ուտել-խմել։ Մանրամասների համար գրեք երկտող՝ անձնական հաղորդագրություն։

Թարմացում #1 Ինչպես նշեց nrbakert_tashuk-ը՝ Перфоратор 1. (մք., հնք.)  Հորատիչ
Թարմացում #2 Երևանում 13:00, ու դեռ ոչ մի երկտող ;(
Նոր քոմրադ zubian֊ի մոտ տեսա։ փոքրիկ մտավարժանք ։Դ Գտիր տաս տարբերություն․
բնօրրինակ
քոփի փեյսթ

Պիտակներ:

«Խերի մեջ կորել» արտահայտությունն երկյակի ու իրարամերժ էություն է ստանում, երբ գրվում է տրանսլիտով։
5 տարի պատվով ծառայելուց հետո այս աշխարհը լքեց 8 ԳԲ-անոց ֆլեշկաս՝ իր հետ տանելով պահեստային պատճենահանում չանցած տվյալները։ Միշտ բեքափ արեք կարևոր տվյաները, որ իմ օրին չընկնեք։

Պիտակներ:

Վերջին ամսվանը

August 2016
S M T W T F S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
free counters


Պիտակներ

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow